Sphinx.am
Security systems
ՀԱՐՑ` ՊԱՏԱՍԽԱՆ
 Հարց` Որքա՞ն կարժենա մեր տարածքը (կամ բնակարանը, ավտոտնակը, առանձնատունը եւ այլն) անվտանգության համակարգով ապահովելը:
 Պատասխան` Ձեր հարցի պատասխանը կախված է բազմաթիվ հանգամանքներից:
Արժեքը կարող է ձեւավորվել միայն խնդրին հանգամանորեն ծանոթանալուց եւ տարբերակված առաջարկների (արտադրման երկիր, որակ, հնարավորություններ եւ այլն) քննարկումից հետո:
   
 Հարց` Կարո՞ղ ենք  հրավիրել Ձեր մասնագետին իմ տան կամ օբյեկտի պահպանության հարցը տեղում քննարկելու համար:
 Պատասխան` Այո: Զանգահարեք կամ գրեք մեզ` նշելով Ձեր հասցեն եւ հեռախոսի համարը: Մեր մասնագետը սեղմ ժամկետում կկապվի Ձեզ հետ եւ կպայմանավորվի այցելության մասին:
   
 Հարց` Գործու՞մ է արդյոք տրամադրված սարքերի եւ սարքավորումների շահագործման երաշխիքային ժամկետ:
 Պատասխան` Այո: Վաճառված սարքերի ու սարքավորումների համար նախատեսվում է վերանորոգման կամ նորով փոխարինման երաշխիք, որի ժամկետը կախված է տվյալ ապրանքի տեսակից եւ, որպես կանոն, կազմում է 12 ամիս:
   
 Հարց` Ինչպե՞ս է կատարվելու տեղադրված անվտանգության համակարգի շահագործումը:
 Պատասխան` Համակարգի տեղադրումից հետո մեր մասնագետները կիրականացնեն դրա շահագործման հետ կապված որոշակի հրահանգավորում, իսկ բարդ համակարգերի դեպքում` նաեւ ուսուցում: Կտրամադրվեն առանձին սարքերի օգտագործման ձեռնարկներ:
Այն կազմակերպություններին, որոնց մոտ տեղադրվում է բարդ, բազմաֆունկցիոնալ համակարգ, մենք խորհուրդ ենք տալիս սահմանել անվտանգության համակարգի շահագործման գործառույթ եւ ամրագրել այն որեւէ աշխատակցի:
   
 Հարց` Իրականացվու՞մ է արդյոք տեղադրված անվտանգության համակարգերի սպասարկում:
 Պատասխան` Այո: Մեր կողմից նախագծված եւ իրականացված անվտանգության համակարգերի համար գործում է վեց ամիս ժամկետով անվճար, շուրջօրյա սպասարկում: Այն ներառում է անսարքություններ ի հայտ բերման, լրացուցիչ կարգաբերման, ծրագրային միջոցների թարմացման եւ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում:
Հետագա սպասարկումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքով:
   
 Հարց` Իրականացնու՞մ եք այլ կազմակերպությունների կողմից տեղադրված անվտանգության համակարգերի սպասարկում:
 Պատասխան` Միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ կան որոշ տեխնիկական և ծրագրային բարդություններ, ինչի հետեևանքով այն շատ աշխատատար է և պատվիրատուի համար ֆինանսապես ոչ ձեռնտու:
   
 Հարց` Ինչպե՞ս և ու՞ր է հաղորդվում «տագնապ» ազդանշանը:
 Պատասխան` «Տագնապ» ազդանշանը կարող է հաղորդվել ոստիկանություն և(կամ) ստացվել օբյեկտը տնօրինող անձանց կողմից քաղաքային և բջջային  հեռախոսակապով, ինչպես նաև կարճ հաղորդագրությունների (SMS) տեսքով:
Հարց`Ինչպե՞ս վարվեմ եթե չեմ գտել իմ հարցի պատասխանը:
Պատասխան`Գրեք մեզ կամ զանգահարեք ցանկացած հարցով: Մենք հաճույքով և հնարավորին չափ արագ կպատասխանենք Ձեզ:
 

 

•  GRIMAN LLC © 2009 All Rights Reserved.  •  Design by Lastak LLC  •

 

GRIMAN LLC






Տեսահսկման եւ տեսագրանցման սարքեր, սարքավորումներ
Պահպանության եւ հրդեհային ահազանգման սարքեր, սարքավորումներ
Մուտքերի պահպանման, հսկման, կառավարման սարքեր, սարքավորումներ